Հոգեկան առողջություն
Մտածելուց առաջ պետք է մտածել
«Մարմնական բոլոր հիվանդությունները ծնունդ են առնում մարդու ներսում և դրանք հնարավոր է բուժել միայն ներսից»,- մի առիթով ասաց իմ ռումինացի նյարդահոգեբան դասախոսը: Սակայն մինչ օրս տարբեր մասնագետներ տարբեր կարծիքի են :
Ոմանք վստահ են, որ սթրեսըհիվանդության թիվ մեկ թշնամին է, իսկ մյուսների պնդմամբ` մեր յուրաքանչյուր միտք ի զորու է ծնելու համապատասխան մարմնական` սոմատիկ հիվանդություն:
Սակայն կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանն այլ կարծիքի է. «Այդպես անվերապահորեն չէի ասի: Կան հիվանդություններ, որոնք պայմանավորված են մեր հոգեբանական վիճակով, և ճիշտ հակառակը: Բժշկության մեջ կա «հոգեսոմատիկա» հասկացությունը, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մարմնական հիվանդությունների առաջացման և ընթացքի վրա,- ասում է նա` ավելացնելով, որ այդ շրջանակում հետազոտվել և հետազոտվում են անձնային բնութագրերի (կառուցվածքային առանձնահատկություններ, բնավորության և անձնային գծեր, վարքագիծ, էմոցիոնալ կոնֆլիկտների տիպեր) և այս կամ այն մարմնական հիվանդության միջև եղած կապերը:-Կարծիք կա, որ մարդու բոլոր հիվանդություններն ի հայտ են գալիս հոգեբանական խանգարումներից, որոնք տեղի են ունենում մարդու ենթագիտակցությունում կամ մտքերում: Սակայն այդ կարծիքը գիտականորեն լիովին հիմնավորված չէ բոլոր մարմնական հիվանդությունների համար: Թերևս առավել ուսումնասիրված մարմնական հիվանդություններից կարելի է համարել բրոնխիալ ասթման, գրգռված հաստ աղիքի համախտանիշը, էսենցիալ արթերիալ հիպերտենզիան, լարվածության գլխացավը, գլխապտույտները, խուճապային հարձակումների (panic attacks) տիպի վեգետատիվ խանգարումները, որոնց հաճախ անվանում են վեգետաանոթային դիսթոնիա»:
Ըստ նրա` մեր հոգեբանությունը կարող է ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդել յուրաքանչյուրիս կազդուրման գործընթացի վրա: Հետազոտություններից երևում է, որ լավատես և հումորով հիվանդները շատ ավելի արագ են կազդուրվում, քան վատատեսները: Թերևս կան որոշ հոգեբանական տիպեր, որոնց բնորոշ են տարբեր մարմնական հիվանդություններ: «Օրինակ՝ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունը համարվում է տիպիկ հոգեսոմատիկ հիվանդություն, որի դեպքում դիտարկվում է «խոցային բնավորության» խնդիրը և ուղեկցվում իրեն բնորոշ ներանձնային կոնֆլիկտներով: Հիվանդության առաջնային փուլում և սրացման շրջաններում նկարագրվում է հոգեկան սթրեսների առկայություն», – հավելեց մասնագետը:
Աստղագետներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի վերաբերյալ: Նրանք, ինչպես նաև շատ այլ մասնագետներ, մարմնական հիվանդությունների գլխավոր գործոններից են համարում միտքը: Օրինակ, ըստ աստղագետ-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի, ինքնախղճահարությունն առաջացնում է քաղցկեղ, իսկ աստղահոգեբան Նունե Թորոսյանի համոզմամբ` հիշաչարությունն անպայման հանգեցնում է երիկամների քարային հիվանդության: Կարծիքներն անվերջ կարելի է շարունակել, սակայն գրեթե բոլորը սերտ կապ են տեսնում մարմնի և հոգու միջև: «Իհարկե, այդ երկու բաղկացուցիչները սերտորեն կապված են միմյանց, և մեկի առողջությունը նպաստում է մյուսի առողջությանը: Հետևաբար, առողջ հոգեբանություն ունեցող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում և ավելի որակյալ կյանքով են ապրում, քան հիվանդ հոգեբանություն ունեցողները», – ասում է Մ. Մադաթյանը: Իսկ որ մտքերն են առավել վտանգավոր հարցին հոգեբանը պատասխանում է, որ այն մտքերը, որոնք հանգեցնում են չարության, չկամության, նախանձի և այլ նման բացասական զգացողությունների, որոնք առաջացնում են ներանձնային կոնֆլիկտներ կամ բխում են դրանցից, որոնք կարող են արտահայտվել նաև մարմնական հիվանդություններով: «Սակայն կխուսափեմ որակել մտքերը որպես վտանգավոր: Այն, որ մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձնում մեր հոգեկան առողջության վրա, փաստ է: Գրեթե չկա մի մարդ, որը չունենա հոգեբանական խնդիր: Սակայն նույնիսկ այդ դեպքում գերադասում ենք դիմել թերապևտներին և դեղորայք ընդունել, քան մոտենալ հոգեբանի և փորձել լուծել այդ խնդիրները», – հավելում է մասնագետը և շարունակում, որ դեռևս մանկությունից բերում ենք որոշ վախեր և բարդույթներ, որոնց գիտակցական մասը «մոռացվելով»` տեղ է գտնում մեր ենթագիտակցության մեջ: Այդ բարդույթները, փչացնելով յուրաքանչյուրիս կյանքի որակը, ձևավորում են այս կամ այն բնավորության գիծ կամ վարքագիծ, որը երբեմն կարող է շփման անհարմար կարծրատիպ ստեղծել:
Մեզ հետաքրքրեց նաև այն, թե ինչպես կարելի է վերահսկել սեփական մտքերը և ուղղորդել դրանք: Մ. Մադաթյանը ժպտալով ասաց, որ կառավարել մտքերն ու դրանք ուղղորդել նույնքան հեշտ է, որքան առողջ մարդու համար աջ ձեռքը բարձրացնել և 30 վայրկյան օդում պահել: Խնդիրն ավելի շատ դրդապատճառները և հոգեբանությունն են: Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ ամենաբացասական մտքերն ինչ-որ բան են փորձում հուշել, բայց մեր աշխարհընկալման և ճանաչողական սահմանափակումների պատճառով երբեմն հասնում ենք անհեթեթ ընդհանրացումների:
«Հաճախ մեզ թվում է, թե սիրո արժանանալու միակ ճանապարհը դիմացինի մեջ խղճահարություն առաջացնելն է: Գրեթե բոլորս փոքր ժամանակ հիվանդանալիս միշտ հայտնվում էինք մեր հարազատների ուշադրության կենտրոնում: Եվ այդ վարքագծի արդյունքը գիտակցելով` հավանաբար պահպանում ենք նաև հասուն տարիքում, երբ ուզում ենք ուշադրության արժանանալ. հաջող փորձի դեպքում այդ վարքագիծն ամրապնդվում է մեր ենթագիտակցության մեջ` հանգեցնելով նույնիսկ քրոնիկ հիվանդության»,- բացատրում է հոգեբանը: Սակայն, նրա պնդմամբ, այդ վարքագիծը հետզհետե առաջ է բերում համաչափ վերաբերմունք, որոշ դեպքերում էլ` հոգնածություն և անկումայնություն (apathy): Այդ պարագայում հայտնվում ենք իսկապես ուշադրությունից դուրս. ձևավորվում են ինքնախղճահարության, անարդարության զգացողություններ, զոհի և այլ բացասական բնավորություններ: Սկզբում բավարար ուշադրություն ենք ստանում, սակայն սեփական աշխարհընկալման խնդիրների պատճառով այն լիարժեք չենք կարողանում ընկալել և չենք նկատում, որ արդեն վաղուց դադարել ենք ապրելուց:
02.07.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ